Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչը երանի չի տալիս նրանց, ովքեր աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին

Աստվածաշունչը երանի չի տալիս նրանց, ովքեր աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին
09.08.2025 | 20:00

Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում: Իսկ դրանից առաջ, փարիսեցու ու կեղծ հավատավորի ոճին համապատասխան, իրեն հատուկ քաղաքական ցինիզմին հոգևոր տեսք տալով՝ «խաղաղարարների» մասին գրառում է անում Մաթևոսի Ավետարանից...

Աշխարհում ոչ մի քրիստոնեա, նույնիսկ ամենաինքնահավանները, իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիքի չեն եղել: Էլ չասեմ Աստվածաշնչյան տողերը սեփական արշինով ներկայացնելու և այն չարաշահելով՝ ժողովրդին կուրորեն խաբելու Նիկոլի «տաղանդի» մասին:

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին:

Երեմիա մարգարեն հորդորում էր Աստծուց հեռացած իր ժողովրդի զավակներին, որ չլացեն մեռելների վրա, այլ լացեն որովհետև պիտի չտեսնեն իրենց հայրենի երկիրը աքսորի պատիժի պատճառով. «Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը» (Երեմ․ 22:10):

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3456

Մեկնաբանություններ